Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Մի օր էլ կհայտարարի, որ հայերը եկվորներ են

Մի օր էլ կհայտարարի, որ հայերը եկվորներ են
12.07.2024 | 12:20

Հայաստանի իշխանությունը աշխատում է Բաքվից ու Անկարայից իջած հրահանգներով: Դրանով է պայմանավորված , որ Նիկոլ Փաշինյանն ու իր «քայլող ուսապարկերը» հրաժարվել են Արցախից, Արարատ սուրբ լեռից, խաչքարերից, ՀՀ սահմանադրությունից, փորձում են կասկածի տակ դնել 1915թվականի ցեղասանության զոհերի թիվը։ Հիմա էլ հրաժարվեցին «Հայոց պատմություն» առարկայից, այն դարձրին «Հայաստանի պատմություն»։ 1045թվականից, Բագրատունիների թագավորության անկումից հետո մինչև 1918թվականը ( չհաշված Հայաստանի տարածքում չգտնվող Կիլիկայի թագավшրությունը), պետականություն չենք ունեցել, ուրեմն այդ դարերի պատմությունը աշակերտներին չե՞ն սովորեցնելու։

Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով հակահայկական էլ ի՞նչ թեզեր է հնչեցնելու Նիկոլ Փաշինյանը. նա, օրինակ, կարող է հայտարարել, որ այս տարածքում հայերը եկվոր են: Ադրբեջանի առաջ ծնկի իջնելը, ստորանալը, միակողմանի, շարունակական զիջումները խաղաղության չեն բերելու, դրանք բերելու են նոր պատերազմ՝ մեզ համար շատ աղետալի հետևանքներով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4635

Մեկնաբանություններ